«Ուլիսը» կխաղա Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ
31/08/2015 14:50
Նմանատիպ
Ինչպես հայտնի է, Հայաստանի առաջնություններում ընդմիջում է հայտարարված՝ կապված ազգային հավաքականների խաղերի հետ:
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 8-ին Եվրոպայի 2017 թվականի առաջնության ընտրական մրցաշարի առաջին խաղում մրցելու է Ռումինիայի իր հասակակիցների հետ: Այդ խաղի նախապատրաստական փուլում մեր հավաքականը սեպտեմբերի 3-ին ֆուտբոլի ակադեմիայում ստուգողական հանդիպում է անցկացնելու «Ուլիսի» հետ: Խաղի սկիզբը ժամը 17:00-ին:
Այդ մասին հաղորդում է «Ուլիս» ՖԱ մամուլի ծառայությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում