Կազեմիրոն երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը (լուսանկարներ)
31/08/2015 18:15
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կարլոս Կազեմիրոն ակումբի ղեկավարության հետ նոր պայմանագիր է կնքել: «Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:
Հիշեցնենք, որ Կազեմիրոն հունիսին է վերադարձել «Պորտուից», որտեղ վարձավճարով անցկացրեց 2014-15թթ. մրցաշրջանը: Պորտուգալիայի նախորդ առաջնությունում Կազեմիրոն մասնակցել է 28 խաղի, խփել է 3 և ստացել է 13 դեղին քարտ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում