Նավասը «Ռեալին» խնդրել է բարձրացնել իր աշխատավարձը
03/09/2015 09:54
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասի գործակալ Ռիկարդո Կաբալյասը խնդրել է ակումբի ղեկավարությանը բարձրացնել իր հաճախորդի աշխատավարձը, գրում է «AS»-ը։
Կոստառիկացի ֆուտբոլիստը ցանկացել է ավելի բարձր վարձատրվել՝ հիմնավորելով այն հանգամանքով, որ եթե իր տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» չձախողվեր, ինքն անգլիական ակումբում ավելի բարձր աշխատավարձ կստանար, քան «Արքայական ակումբում»։ Դարպասապահը պետք է մաս կազմեր «մանկունիացիների» դարպասապահ Դավիդ դե Խեայի տրանսֆերի։
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ներողություն է խնդրել ֆուտբոլիստից տրանսֆերի ձախողման համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում