Մովսիսյանը կարող է ձմռանը տեղափոխվել անգլիական ակումբ
Նմանատիպ
Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ձմռանը կարող է փոխել ակումբը: Այս մասին տեղեկացնում է հայտնի ֆուտբոլային գործակալ Ռոման Օրեշչուկը։
-Հայ հարձակվողի տեղափոխությամբ հետաքրքրված է մի անգլիական ակումբ, որը տրանսֆերային պատուհանի վերջին օրը ինձ խնդրել է պարզել՝ պատրա՞ստ է արդյոք «Սպարտակը» բաց թողնել Մովսիսյանին։ «Կարմրասպիտակները» մերժումով պատասխանեցին։
Կարծում եմ՝ դա կապված է այն բանի հետ, որ «Սպարտակն» այդքան կարճ ժամկետում նրան փոխարինող չէր հասցնի գտնել։ Սակայն ձմռանը ակումբը պատրաստ կլինի վերադառնալ այդ տրանսֆերի քննարկմանը,-ասել է Օրեշչուկը։
Հավելենք, որ հեղինակավոր «transfermarkt.de»-ն Մովսիսյանը տրանսֆերային արժեքը սահմանում է 9 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը «Սպարտակի» հետ պայմանագիր ունի մինչև 2019 թվականը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում