ԱԱ. Հայտնի են հայ ըմբիշների առաջին մրցակիցները
07/09/2015 10:24
Նմանատիպ
ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում այսօր մեկնարկում է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը: Առաջինը գորգ դուրս կգան հունահռոմեական ըմբիշները՝ 66 կգ, 75 կգ և 98 կգ քաշային կարգերում:
66 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Միհրան Հարությունյանը պայքարը կսկսի նախնական գոտեմարտերի փուլից, նրա մրցակիցը կլինի հոնդուրասցի Ջեֆրին Բենիտո Մեհիա Սամբուլան:
75 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալկայանը նույնպես պայքարը կսկսի նախնական փուլից, որտեղ նրա մրցակիցը Ռոման Վլասովն է՝ Ռուսաստան:
98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի ճապոնացի Յասուհիրո Յոնեհիրան:
Sport.Times.am-ը կներկայացնի բոլոր գոտեմարտերի արդյունքները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում