Լիվերմորին չեն որակազրկի կոկաին օգտագործելու համար

Լիվերմորին չեն որակազրկի կոկաին օգտագործելու համար

Անգլիական «Հալ Սիթիի» կիսապաշտպան Ջեյք Լիվերմորը չի որակազրկվի կոկաինի օգտագործման համար, հաղորդում է բրիտանական «Daily Mail» պարբերականը։

Գարնանը՝ «Քրիսթալ Փելասի» դեմ հանդիպումից հետո, ֆուտբոլիստը թմրամիջոցների օգտագործումն ստուգող թեստ էր հանձնել, որի արդյունքը դրական էր եղել։

Այնուամենայնիվ, Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան որոշել է չորակազրկել Լիվերմորին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս դեպրեսիայի մեջ է երեխայի մահից հետո։

Ամենայն հավանականությամբ, կիսապաշտպանը միայն պայմանական պատիժ կստանա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում