Չավի. Ֆուտբոլի պատմության լավագույնների թվում ես ինձ չէի ընդգրկի

Չավի. Ֆուտբոլի պատմության լավագույնների թվում ես ինձ չէի ընդգրկի

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավին, ով այժմ հանդես է գալիս քաթարական «Ալ Սադդ» ակումբում, իսպանական «Sport պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ չէր կարողանա առանձնացնել համաշխարհային ֆուտբոլի պատմության խորհրդանշական հավաքականը։

-Պատմության 11 ուժեղագույն ֆուտբոլիստներին ընտրելն անչափ դժվար է։ Ես չեմ կարող դա անել, քանի որ ստիպված կլինեմ որևէ մեկին բաց թողնել և ինձ վատ կզգամ։ Օրինակ, ես այդ կազմում կընդգրկեի «Բարսելոնայում» վերջին 10 տարվա ընթացքում հանդես եկած շատ ֆուտբոլիստների, կցանկանայի նաև ներառել Մարադոնային, Պելեին, դի Ստեֆանոյին, Զիդանին, Կրույֆին: Դժվար ընտրություն կլիներ, միայն գիտեմ, որ ինձ այդ թիմում չէի ընդգրկի, դա մեծամտություն է,- ասել է Չավին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում