Դոնալդ Տուսկը դատապարտել է Թուրքիայում հարձակումները քրդական կուսակցության և «Հուրիեթ»-ի վրա

Դոնալդ Տուսկը դատապարտել է Թուրքիայում հարձակումները քրդական կուսակցության և «Հուրիեթ»-ի վրա

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ իր մտահոգություններն է հայտնել թուրքական «Հուրիեթ» պարբերականի խմբագրության վրա իրականացված հարձակումների առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Հուրիեթ»-ը:

«Մենք խորապես մտահոգված ենք Թուրքիայում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության և «Հուրիեթ» պարբերականի գրասենյակների վրա իրականացված հարձակումների առնչությամբ: Անհրաժեշտ է, որ մթնոլորտը հանգստանա և վերականգնվի օրենքի գերակայությունը»,- նշել է Տուսկը:

Նախագահական պալատում կայացած հանդիպմանը նա նաև դատապարտել է Թուրքիայի տարածքում իրականացվող ահաբեկչական գործողությունները` հավելելով, որ ԵՄ-ն ահաբեկչության դեմ պայքարի հարցում ցանկանում է համագործակցել Թուրքիայի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում