Սեպտեմբերին արդեն ավելի քան 83 հազար գաղթական Է ժամանել Գերմանիա

Սեպտեմբերին արդեն ավելի քան 83 հազար գաղթական Է ժամանել Գերմանիա

Սեպտեմբերի սկզբից Ավստրիայի սահմանով Գերմանիա ժամանած փախստականների թիվը հասել Է 83 հազարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 14-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է համերկրային ոստիկանության ներկայացուցիչը:

Այդ գերատեսչությունը Գերմանիայում զբաղվում Է սահմանների հսկողությամբ:

«Ամսվա սկզբից ի վեր երկրամասային ոստիկանությունն ավելի քան 86 հազար անօրինական միգրանտների մուտք Է գրանցել գերմանա-ավստրիական սահմանով, որոնցից 30 հազարը՝ միայն անցած հանգստյան օրերին»,-ասել Է գործակալության զրուցակիցը:

Ինչպես հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը, սեպտեմբերի 13-ին ռեկորդային թվով՝ 5809 միգրանտներ են ժամանել Հունգարիա: Նշվում Է, որ ավելի վաղ մեկ օրում Հունգարիա 4330-ից ավելի միգրանտ չի եկել:

Լույս սեպտեմբերի 15-ի գիշերը ուժի մեջ Է մտնելու փախստականների եւ սահմանի վերաբերյալ Հունգարիայի նոր օրենքների փաթեթը: Սահմանով անօրինական անցումը դիտվելու Է հանցագործություն: Դրա համար կդատեն ու բանտ կնստեցնեն կամ Էլ կարտաքսեն:

Հանցագործություն կհամարվի նաեւ սահմանային պատի վնասումը: Խստացվում Է պատիժը մաքսանենգների համար, որոնք իրավախախտներին անցկացնում են սահմանով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում