Նադալ. Ուրախ եմ Ջոկովիչի համար

Նադալ. Ուրախ եմ Ջոկովիչի համար

«Մեծ Սաղավարտի» մրցաշարերի 14-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը «EFE»-ին տված հարցազրույցում նշել է, որ չի հետևել ԱՄՆ-ի Բաց առաջնության եզրափակիչ խաղին, որում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկոբվիչը հաղթեց երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերին:

-Չեմ դիտել եզրափակիչը և չեմ կարող մեկնաբանել այն, ինչին չեմ հետևել, բայց համոզված եմ՝ մեծագույն թենիսիստների մասնակցությամբ բարձրակարգ հանդիպում է եղել: Նովակը մրցաշրջանն ավարտում է առաջին ռակետի կարգավիճակով: Նա այս տարի հաղթեց «Մեծ Սաղավարտի» մրցաշարերից երեքում, ինչը հիանալի է: Ես ուրախ եմ նրա համար,-ասել է իսպանացի թենիսիստը:

Հիշեցնենք, որ այժմ Նովակ Ջոկովիչն ունի 16. 145 վարկանիշային միավոր և 6660 միավորով գերազանցում է Ռոջեր Ֆեդերերին: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում