Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-լիտվական համագործակցությանն առնչվող հարցեր
09/10/2015 20:52
Նմանատիպ
Հոկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրիուս Կրիվասին և ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էրիկաս Պետրիկասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-լիտվական համագործակցությանն առնչվող հարցեր:
Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել համագործակցության դինամիկ զարգացմանը:Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-ՆԱՏՕ և Հայաստան-ԵՄ անվտանգության շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում