«Ժողովուրդ». Ազգային պատկերասրահից 51 կտավներ հանձնվել են ՀՀ քննչական կոմիտեին՝ մեկ տարի ժամկետով ժամանակավոր պահպանության

«Ժողովուրդ». Ազգային պատկերասրահից 51 կտավներ հանձնվել են ՀՀ քննչական կոմիտեին՝ մեկ տարի ժամկետով ժամանակավոր պահպանության

«Պաշտոնական փաստաթղթերից «Ժոդովուրդ»–ը տեղեկանում է, որ այս տարվա հուլիսի 31-ին ՀՀ Ազգային պատկերասրահից 51 հատ թանգարանային առարկաներ, կամ ավելի ճիշտ՝ կտավներ, հանձնվել են ՀՀ քննչական կոմիտեին՝ մեկ տարի ժամկետով ժամանակավոր պահպանության։ Իսկ ավելի կոնկրետ՝ կտավները տրվել են քննչական կոմիտեին՝ վերջինիս նորակառույց շենքը զարդարելու համար։

Այսինքն՝ Հայաստանի պետական հարստություն հանդիսացող թանգարանային առարկաներն արդեն սկսել են ծառայեցնել պետական գերատեսչությունների «դիզայնն» ապահովելու համար։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում նշված «գործարքի» առնչությամբ ասաց. «Այդ նկարները ոչ թե ցուցադրված են եղել ազգային պատկերասրահում, այլ պահուստային ֆոնդի նկարներն են։ Դրանք տեղադրված են մեզ մոտ, և ցանկացած այլ պետական հիմնարկում տեղադրված կան այդ նկարներից։ Ի դեպ, ազգային պատկերասրահից պարբերաբար մասնագետներ են գալիս, ստուգում են նկարները և գնահատում դրանց վիճակը»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում