«Շիրակը» տարին հաղթանակով է ավարտում (տեսանյութ)
29/11/2015 16:57
Նմանատիպ
Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 15-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Գանձասար Կապանին»։ Գյումրեցիները 2:1 հաշվով հաղթանակ տարան շնորհիվ Դավիթ Հակոբյանի և Վիուլեն Այվազյանի գոլերի։ «Գանձասար Կապանի» միակ գոլը հեղինակեց Գեղամ Հարությունյանը։
Այս հաղթանակից հետո «Շիրակն» ունի 24 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, իսկ «Գանձասարը» մնաց հինգերորդ տեղում է` ակտիվում ունենալով 22 միավոր:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 15-րդ տուր
«Շիրակ» – «Գանձասար Կապան»՝ 2:1
Գոլերը` Հակոբյան 10′, Այվազյան 85′ – Հարությունյան 82′