«Բանանցը» նոր պայմանագիր է կնքել Հակոբ Հակոբյանի հետ
01/12/2015 17:50
Նմանատիպ
Երևանի «Բանանցը» երկարաձգել է պայմանագիրը 18-ամյա կիսապաշտպան Հակոբ Հակոբյանի հետ։
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2017 թվականի հունիս ամիսը:
Հակոբ Հակոբյանը, ով նաև Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստ է, Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Բանանցի» կազմում մասնակցել է 7 հանդիպման՝ հինգ անգամ դաշտ դուրս գալով մեկնարկային կազմում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում