Կանիսարեսը չգիտի՝ ինչպիսի՞ մասնագետ է Գարի Նևիլը
05/12/2015 11:40
Նմանատիպ
«Վալենսիայի» նախկին դարպասապահ Սանտյագո Կանիսարեսը մեկնաբանել է իսպանական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Գարի Նևիլի նշանակումը։ Նա նշել է, որ չգիտի՝ որքանո՞վ է հաջող ընտրություն անգլիացի մասնագետը «Վալենսիայի» համար։
«Գարին նշանակվել է «Վալենսիայի» գլխավոր մարզիչ շնորհիվ ակումբի նախագահ Պետեր Լիմի հետ իր ընկերության։ Գուշակելը, թե նա ինչպիսի մասնագետ է, հանելուկներով զբաղվել կլինի»,-գրել է Կանիսարեսն իր Twitter-յան միկրոբլոգում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում