Եվրոպայի լիգա. Կայացավ 1/16 եզրափակչի փուլի վիճակահանությունը
Նմանատիպ
Չեմպիոնների լիգայի 2015-16թթ. խաղարկությանը հաջորդեց Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի վիճակահանությունը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ են դուրս եկել հետևյալ թիմերը.
Խմբերում առաջին հորիզոնականները զբաղեցրել էին «Մյոլդեն», «Լիվերպուլը», «Կրասնոդարը», «Նապոլին», «Ռապիդը», «Բրագան», «Լացիոն», «Լոկոմոտիվը», «Բազելը», «Տոտենհեմը», «Շալկե 04»-ը և Բիլբաոյի «Ատլետիկը»:
Երկրորդ տեղով պայքարը շարունակելու հնարավորություն էին ստացել «Ֆեներբախչեն», «Սյոնը», Դորտմունդի «Բորուսսիան», «Միդտյուլանդը», «Վիլյառեալը», «Մարսելը», «Սեն Էտյենը», «Սպորտինգը», «Ֆիորենտինան», «Անդերլեխտը», «Սպարտան», «Աուգսբուրգը»:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլում երրորդ հորիզոնականն էին զբաղեցրել և Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլում հանդես գալու հնարավորություն էին ստացել «Շախտյորը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Գալաթասարայը», «Սևիլյան», «Բայերը», «Օլիմպիակոսը», «Պորտուն» և «Վալենսիան»:
Վիճակահանությունից առաջ թիմերը բաժանվել էին երկու զամբյուղի, և նախապես հայտարարվել էր՝ այս փուլում չեն մրցելու միևնույն խմբի, երկրի, ինչպես նաև Ռուսաստանն ու Ուկրաինան ներկայացնող թիմերը:
Այսպիսով, վիճակահանության արդյունքում 1/8 եզրափակչի ուղեգրի համար պայքարելու են հետևյալ զույգերը.
- «Սենտ Էտյեն» (Ֆրանսիա) – «Բազել» (Շվեյցարիա)
- «Վալենսիա» (Իսպանիա) – «Ռապիդ» (Ավստրիա)
- «Ֆիորենտինա» (Իտալիա) – «Տոտենհեմ» (Անգլիա)
- «Բորուսսիա Դորտմունդ» (Գերմանիա) – «Պորտու» (Պորտուգալիա)
- «Ֆեներբախչե» (Թուրքիա) – «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)
- «Անդերլեխտ» (Բելգիա) – «Օլիմպիակոս» (Հունաստան)
- «Միդտյուլանդ» (Դանիա) – «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
- «Աուգսբուրգ» (Գերմանիա) – «Լիվերպուլ» (Անգլիա)
- «Սպարտա» (Չեխիա) – «Կրասնոդար» (Ռուսաստան)
- «Գալաթասարայ» (Թուրքիա) – «Լացիո» (Իտալիա)
- «Սյոն» (Շվեյցարիա) – «Բրագա» (Պորտուգալիա)
- «Շախտյոր» (Ուկրաինա) – «Շալկե» (Գերմանիա)
- «Մարսել» (Ֆրանսիա) – «Ատլետիկ» (Իսպանիա)
- «Սևիլյա» (Իսպանիա) – «Մոլդե» (Նորվեգիա)
- «Սպորտինգ» (Պորտուգալիա) – «Բայեր» (Գերմանիա)
- «Վիլյառեալ» (Իսպանիա) – «Նապոլի» (Իտալիա)
Հավելենք, որ 1/16 եզրափակիչ փուլի հանդիպումները կայանալու են փետրվարի 18-ին և 25-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում