Կակա. Հույս ունեմ՝ «Միլանի» դռները միշտ բաց կլինեն ինձ համար
27/01/2016 21:44
Նմանատիպ
«Օրլանդո Սիթիի» կիսապաշտպան Կական «FIFA TV»-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ կկարողանա վերադառնալ «Միլան»:
-Որոշ զգացմունքներ երբեք չեն մարում: Ես սիրում էի խաղալ «Միլանում» և հույս ունեմ, որ ակումբի դռները միշտ բաց կլինեն ինձ համար, բայց այժմ երջանիկ եմ ԱՄՆ-ում:
Մարզիչ դառնալու մասին չեմ մտածում: Համենայն դեպս, դեռ չեմ ցանկանում դառնալ: Հնարավոր է՝ երեք տարի անց, երբ ավարտեմ կարիերաս, մտածեմ այդ մասին,-ասել է Կական:
«Միլանի» կազմում Կական դարձել է Իտալիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, 2007 թվականին ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում