Էնրիկե. Կարևոր նպատակ ունենք՝ շարունակել տիտղոսներ նվաճել
04/02/2016 15:51
Նմանատիպ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում «Վալենսիայի» նկատմամբ 7:0 հաշվով տոնած հաղթանակի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:
-Տեսնելով թիմի խաղը, այն, թե ինչպիսի ինքնավստահությամբ են հանդես գալիս ֆուտբոլիստները, մնում է միայն ընդունել, որ մեր ֆուտբոլիստները լավն են: Մենք շատ կարևոր նպատակ ունենք՝ շարունակել տիտղոսներ նվաճել: Ցանկանում ենք դա անել լավ ֆուտբոլ ցուցադրելով, որպեսզի երկրպագուները հաճույք ստանան:
Իհարկե, խաղերի վերլուծությունները միշտ էլ ցույց են տալիս, որ աշխատելու տեղ կա: «Վալենսիան» բարդ շրջան է ապրում: Ես չեմ սիրում մրցակիցներին տեսնել այնպիսի իրավիճակում, որում հայտնվել է «Վալենսիան»,-Էնրիկեի խոսքը մեջբերված է «Marca»-ից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում