Նայնգոլան. «Ռեալի» արգելքը հաղթահարելու համար հրաշք է հարկավոր
16/02/2016 18:01
Նմանատիպ
«Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը, ի տարբերություն իր գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի, կարծում է՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի արգելքը հաղթահարելը բարդ կլինի:
-«Ռեալի» արգելքը հաղթահարելու համար հրաշք է հարկավոր: Ինձ դուր է գալիս «Ռեալի» խաղաոճը: Կարծում եմ՝ այն «Բարսելոնայի» խաղաոճից վատը չէ՝ չնայած կատալոնացիների և «Բավարիայի»՝ մրցաշարում հաղթելու հնարավորություններն ավելի մեծ են, քան Զիդանի թիմինը:
Կրիշտիանու Ռոնալդուն հիանալի ֆուտբոլիստ է, ում շնորհիվ «Ռեալը» գերազանցում է իր մրցակիցներին: Եթե մադրիդցիները որոշեն հրաժարվել Ռոնալդուի ծառայություններից, ես ուրախ կլինեմ նրան մեր թիմում տեսնել,-Նայնգոլանի խոսքը մեջբերված է «Marca»-ից:
«Ռոմա»-«Ռեալ» առաջին հանդիպումը կայանալու է փետրվարի 17-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:45-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում