Պետրոս Ադամյան փողոցում տուն է փլուզվել
20/02/2016 12:09

Նմանատիպ
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 20-ին` ժամը 07.20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Պետրոս Ադամյան փողոցի թիվ 14/5 տան (հողաշեն) 2-րդ հարկի արտաքին պատը փլուզվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել է երկհարկանի տան (կառուցված 1930թ.) երկրորդ հարկի (պատկանում է Մ. Խ.-ին) արտաքին պատից (երկշերտ) մոտ 8 քմ հատված և թափվել մայթին: Տան հատակին առկա է ճկվածք՝ մոտ 10 քմ: Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում