Ֆիջիում փոթորկի զոհերի թիվը հասել է 29-ի

Ֆիջիում փոթորկի զոհերի թիվը հասել է 29-ի

Ֆիջիում մոլեգնած «Ուինսթոն» փոթորկի հետեւանքով, ըստ ճշտված տվյալների, զոհվել է 29 մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Նորացված տվյալները տարածել են տեղի իշխանությունները: Նաեւ նշվել է, որ ժամանակավոր տեղավորման կենտրոններում են մնում օթեւանից զրկված 8 հազարից ավելի մարդիկ:

Ֆիջիի իշխանությունները չեն բացառում, որ վերականգնողական աշխատանքները կտեւեն ամիսներ: Մի քանի կղզիներում փոթորիկն ամբողջ գյուղեր է ոչնչացրել:

«Ուինսթոն» ցիկլոնը փետրվարի 20-ին Ֆիջի էր բերել ուժգին քամիներ՝ ժամում մինչեւ 320 կիլոմետր պոռթկումներով, եւ մինչեւ 12 մետր բարձրության ալիքներով:

Սկզբնապես հաղորդվել էր 17 զոհվածների մասին: Տեղի լրագրողները փոթորիկը բնութագրել են որպես ամենահզոր տարերային աղետը երկրի պատմության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում