Մադրիդյան դերբիում «Ատլետիկոն» հաղթեց «Ռեալին» (տեսանյութ)
Նմանատիպ
Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալել էր «Ատլետիկոյին»: Մրցաշարային աղյուսակի հարևանների պայքարում հաղթեց Դիեգո Սիմեոնեի թիմը:
Առաջին խաղակեսն անցավ «Ռեալի» տարածքային առավելությամբ, սակայն «սերուցքայիններն» ակտիվ չէին «Ատլետիկոյի» տուգանային հրապարակում: Խաղակեսի վերջնամասում «Ատլետիկոն» վտանգավոր գրոհներ կազմակերպեց, սակայն թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 53-րդ րոպեին, Անտուան Գրիզմանն առաջ մղեց հյուրերին: Մնացած ժամանակահատվածում «Ռեալը» հաշիվը հավասարեցնելու մի քանի հնարավորություն ունեցավ, սակայն ցուցատախտակին պահպանվեց 0:1 հաշիվը:
Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» ունի 58 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային», որը տուրի շրջանակում իր հանդիպումը դեռ չի անցկացրել, զիջելով 5 միավորով: «Ռեալը» մնաց 54 միավորով՝ երրորդ տեղում:
Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր
«Ռեալ» – «Ատլետիկո»՝ 0:1
Գոլը՝ Գրիզման 53′