«Միլանը» հաղթեց «Տորինոյին» (տեսանյութ)
28/02/2016 01:41
Նմանատիպ
Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ հաղթանակ տոնեց «Տորինոյի» նկատմամբ: Հանդիպման միակ գոլը 44-րդ րոպեին խփեց Լուկա Անտոնելին:
Այս հաղթանակից հետո «Միլանն» ունի 47 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Տորինոն» մնաց 32 միավորով՝ 11-րդ տեղում:
Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր
«Միլան» – «Տորինո»՝ 1:0
Գոլը՝ Անտոնելի 44′