«Վալենսիան» խոշոր հաշվով պարտվեց «Ատլետիկին» (տեսանյութ)
28/02/2016 21:07
Նմանատիպ
Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Վալենսիան» սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվեց «Ատլետիկին»: Բիլբաոյի թիմի կազմում մեկական գոլ խփեցին Սաբինը, Իկեր Մունյայինը և Արից Ադուրիսը:
Այս հաղթանակից հետո «Ատլետիկն» ունի 38 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իսկ «Վալենսիան» 12-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 31 միավոր:
Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր
«Վալենսիա» – «Ատլետիկ»՝ 0:3
Գոլերը՝ Սաբին 73′, Մունյային 77′, Ադուրիս 80′