Արթուր Ալեքսանյանը՝ UWW-ի վարկանիշային աղյուսակի առաջատար
04/03/2016 11:40
Նմանատիպ
Ըմբշամարտի համաշխարհային միությունը, հիմնվելով Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարի արդյունքների վրա, ներկայացրել է վարկանիշային նոր աղյուսակը:
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը լավագույնն է 98 կգ քաշային կարգում:
Ըմբշամարտի համաշխարհային միության հրապարակած աղյուսակում 66 կգ քաշային կարգում Եվրոպական առաջին խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը 4-րդ տեղում է:
75 կգ քաշային աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը 9-րդն է, իսկ Հայաստանի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը՝ 13-րդը: 80 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը 17-րդ տեղում է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում