Դիեգո Միլիտոն ավարտում է ֆուտբոլային կարիերան
Նմանատիպ
Արգենտինայի հավաքականի և «Ինտերի» նախկին հարձակվող Դիեգո Միլիտոն, ով այժմ հանդես է գալիս արգենտինական «Ռասինգում», հայտարարել է, որ մտադիր է ավարտել ֆուտբոլային կարիերան։ Միլիտոն 36 տարեկան է։
-Իմ կարիերան կավարտվի այն բանից հետո, երբ կորոշվի Լիբերտադորեսի գավաթի ճակատագիրը։ Ակումբի նախագահն արդեն տեղյակ է իմ որոշման մասին։ Եթե թիմը հասնի մինչև կիսաեզրափակիչ, ես սիրով կխաղամ մնացած հանդիպումներում, բայց ոչ ավելին,-ասել է Միլիտոն «La Red» ռադիոկայանի եթերում։
Ավելի վաղ ֆուտբոլիստը հանդես է եկել «Սարագոսայում» և «Ջենոայում»։ «Ինտերի» կազմում նա 2010 թվականին հինգ տիտղոս է նվաճել՝ Իտալիայի առաջնության չեմպիոնի կոչումը, երկրի Գավաթն ու Սուպերգավաթը, Չեմպիոնների լիգայի գավաթը, ինչպես նաև հաղթել է աշխարհի ակումբային առաջնությունում։ Նույն տարում նա ճանաչվել է ՉԼ լավագույն խաղացող և Իտալիայի տարվա ֆուտբոլիստ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում