Բրյուսելի ահաբեկչության զոհ է դարձել 32 մարդ, վիրավորների թիվը հասնում է 340-ի. առողջապահության նախարարություն

Բրյուսելի ահաբեկչության զոհ է դարձել 32 մարդ, վիրավորների թիվը հասնում է 340-ի. առողջապահության նախարարություն

Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողությունների զոհ է դարձել 32 մարդ, շուրջ 340 հոգի վիրավորվել է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է թագավորության սոցիալական գործերի եւ առողջապահության նախարար Մագի դե Բլոկը: Այս թվերը չեն ներառում այն երեք մահապարտներին, ովքեր կատարել են ահաբեկչական գործողությունները:

«Չորս վիրավորներ մահացել են հիվանդանոցներում: Բժշկական խմբերը հնարավոր ամեն բան արել են,- հայտարարել է նա:- Ահաբեկչական գործողությունների զոհերի թիվը հասել է 32-ի»:

Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին 31 հոգու զոհվելու մասին, սակայն այդ թիվը ներառում էր նաեւ երեք մահապարտների չճանաչված մարմնամասերը: Այսօրվա դրությամբ նրանք նույնականացված են ԴՆԹ-ի անալիզի հիման վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում