Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը լավագույն հնգյակում է Շվեյցարիայում անցկացվող օփենում
08/01/2013 11:58
Նմանատիպ
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացված արագ շախմատի օփենում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ բաժանեց 3-5-րդ տեղերը գրոսմայստերներ Մաքսիմ Տուրովի (Ռուսաստան) եւ Ռոմեն Էդուարի (Ֆրանսիա) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Մելքումյանը գրավեց 5-րդ տեղը:
7,5-ական միավոր վաստակեցին միջազգային վարպետ Էրիկ Հանսենը (Կանադա) եւ գրոսմայստեր Մաթեուշ Բարտելը (Լեհաստան): Լրացուցիչ ցուցանիշներով հաղթող ճանաչվեց Հանսենը:
Մրցաշարին մասնակցում էին 85 շախմատիստներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում