«Չելսին» պատրաստ է 35 մլն վճարել, «Ռոման» 10 մլն ավելի է պահանջում
11/04/2016 15:11
Նմանատիպ
«Չելսին» դիտարկում է «Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանի տրանսֆերի հնարավորությունը։
Ինչպես հայտնում է «Il Tempo»-ն, կիսապաշտպանի ծառայություններով անձամբ հետաքրքրված է լոնդոնցիների ապագա գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։ «Ռոման» Նաինգոլանի համար «Չելսիից» պահանջում է 45 միլիոն եվրո։ Լոնդոնյան ակումբում բելգիացուն գնահատում են ամենաշատը 35 միլիոն եվրո։
Միաժամանակ հնարավոր է՝ գործարքի մեջ ներառվեն «Չելսիի» երիտասարդ խաղացողներ Ռուբեն Լոֆտուս-Չիկն ու Անդրեաս Քրիստենսենը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում