«Ռոման» ոչ-ոքի խաղաց «Բոլոնյայի» հետ (տեսանյութ)
12/04/2016 00:41
Նմանատիպ
Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Ռոման» հյուրընկալել էր «Բոլոնյային»: Թիմերը հաղթողին չորոշեցին՝ խփելով մեկական գոլ: Առաջին խաղակեսում «Բոլոնյայի» կազմում աչքի ընկավ Լուկա Ռոսետինին, իսկ «գայլերի» պատասխան գոլը երկրորդ կեսի մեկնարկում խփեց Մոհամեդ Սալահը:
Այժմ «Ռոման» ունի 64 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ «Բոլոնյան» 37 միավորով 13-րդն է:
Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր
«Ռոմա» – «Բոլոնյա»՝ 1:1
Գոլերը՝ Սալահ 50′ – Ռոսետինի 25′