Թբիլիսին մերձենալու է Արեւմուտքին, բարելավելով հարաբերությունները Մոսկվայի հետ. Կվիրիկաշվիլի
Նմանատիպ
Թբիլիսին մերձեցման է ձգտելու Արեւմուտքի երկրների հետ, միաժամանակ ջանալով բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է Associated Press գործակալության լրագրողներին տված հարցազրույցում:
«Պարզ է, որ վրաց ժողոփվուրդը ցանկանում Է լինել արեւմտամետ ու եվրոպամետ»,- ասել է նա: Կվիրիկաշվիլին նաեւ հավելել է. «Դա չի նշանակում, որ մեզ հարկավոր չէ նորմալացնել հարաբերությունները մեր հարեւանի՝ Ռուսաստանի հետ, բայց ոչ ի վնաս մեր տարածքային ամբողջականության եւ հակառակ ինքնիշխան որոշումների»: «Վրաց ժողովրդի սուվերեն որոշումը եվրոպամետ լինելն է»,- պարզաբանել է նա:
Ինչպես նշում է AP-ն, «Կվիրիկաշվիլին ասել է, որ հետխորհրդային պետության ապագան կապված է Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ»: Նա Վաշինգտոնում հանդիպումներ է անցկացրել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի եւ այլ պաշտոնատարների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում