Երևանում նոր աղբավայրի կառուցման հարցերը քննարկվել են խորհրդատու կազմակերպության հետ

Երևանում նոր աղբավայրի կառուցման հարցերը քննարկվել են խորհրդատու կազմակերպության հետ

Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի և նոր աղբավայրի կառուցման ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի և «ՋիԷմՍիԷս Պրահա» խորհրդատու կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ընդգծելով ծրագրի կարևորությունը՝ Վահե Նիկոյանը նշել է, որ քաղաքապետարանի համար առաջնայինը համապատասխան մրցութային փաթեթների պատրաստումն ու հստակ ժամանակացույցի սահմանումն է, ըստ որի նոր աղբավայրի հիմնման գործընթացը կմտնի գործնական փուլ: Միևնույն ժամանակ քաղաքապետի տեղակալը հատկանշել է, որ աշխատանքների ընթացքում Երևանի քաղաքապետարանը պատրաստ է հնարավորին աջակցել ընկերությանը:

Խորհրդատու կազմակերպության ղեկավար Ջեյն Սիսոևան վստահեցրել է, որ իրենց կողմից արվելու է հնարավորը, որպեսզի Երևանն առաջիկայում ունենա միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր աղբավայր, որը կլուծի մայրաքաղաքի համար մի շարք կարևորագույն խնդիրներ:

Անդրադառնալով նոր աղբավայրի կոնցեպտուալ նախագծին ու հին աղբավայրի ճակատագրին՝ փորձագետները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու դիտարկումները և հնարավոր լուծումները: Հանդիպման ընթացում քննարկվել են նաև տեխնիկատնտեսական ուսումնասիրությանն առնչվող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում