ԱԱ. Անուշ Գրիգորյանն ու Աշխեն Հովհաննիսյանը պայքարը կսկսեն 1/32 փուլից
18/05/2016 23:27
Նմանատիպ
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը:
Այսօր տեղի է ունեցել առաջնության վիճակահանությունն ու կշռման արարողությունը: Հայաստանի 2 ներկայացուցիչները` 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանը ռինգ դուրս կգան վաղը եւ պայքարը կսկսեն 1/32-րդ փուլից:
Վիճակահանության արդյունքում մեր 2 բռնցքամարտիկներին առաջին փուլում կմրցեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվում է Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր:հայ
Հետևեք մեզ նաև Telegram-ում