«Ժամանակ». Ծեծը ստվերեց Սամվել Բաբայանին

«Ժամանակ». Ծեծը ստվերեց Սամվել Բաբայանին

«Հունիսի 5-ին Լեռնային Ղարաբաղ մեկնեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, որը մի քանի օր առաջ վերադարձել էր Հայաստան և հարցազրույց տվել ներկայիս իրավիճակի ու իր պլանների մասին։ Այդ հարցազրույցն իր բովանդակությամբ բավականին լայն քննարկումների առիթ է դարձել։ Սակայն Սամվել Բաբայանի վերադարձի ֆոնին այդ քննարկումներն այսօր ըստ էության «ստվերեց» տեղեկությունը, որ Լեռնային Ղարաբաղում Սամվել Բաբայանի կողմնակից, Աժ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ծեծի է ենթարկվել։ Եվ դա տեղի է ունեցել Բաբայանի վերադարձից մի քանի ժամ հետո, ըստ էության՝ հաջորդ առավոտն իսկ։

Այս համատեքստում, անկախ, իհարկե, կոնկրետ անձից, ով էլ լիներ Բաբայանի փոխարեն, հայտնվում է իսկապես բավականին նուրբ իրավիճակում։ Սրան զուգահեռ՝ ակնհայտ է, որ ով և ինչ շարժառիթով էլ կիրառած լինի բռնությունը պատգամավորի հանդեպ, կամա թե ակամա, էլ ավելի է գեներացնում այն իրավիճակը, որ ստեղծվել է Սամվել Բաբայանի վերադարձի և դրա քաղաքական նշանակության համատեքստում։ Եվ, բնականաբար, այս բոլոր համատեքստերից դուրս, այն հարցադրումով հանդերձ, թե ում է ձեռնտու այդ ամենը, ակնհայտ է, որ միանշանակորեն դատապարտելի է որևէ բռնություն՝ անկախ որևէ մոտիվից։ Հայաստանի Հանրապետությունում, ներառյալ նաև Լեռնային Ղարաբաղում, բռնությունը չի կարող և չպետք է լինի որևէ հարց լուծելու տարբերակ կամ գործիք»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում