Ռուսաստանը վճռորոշ դեր կխաղա ԼՂ հակամարտության կարգավորման գործում. Մերկել

Ռուսաստանը վճռորոշ դեր կխաղա ԼՂ հակամարտության կարգավորման գործում. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դիտարկմամբ Ռուսաստանը հանգուցային դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

«Ռուսաստանը, իհարկե, վճռորոշ դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այստեղ մենք կօգտագործենք մեր շփումներն՝ աջակցելու Ռուսաստանի կառավարությանը, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի՝ որպես Մինսկի խմբի համանախագահների, որպեսզի  կարգավորվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,-ասել է նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում