Մեսսի. Հուսով եմ՝ շուտով կկարողանամ օգնել հավաքականին
08/06/2016 11:50

Նմանատիպ
Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին հույս է հայտնել, որ հնարավորինս շուտ կկարողանա շարք վերադառնալ։ «Բարսելոնայի» ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց է թողել Ամերիկայի գավաթի խմբային փուլի՝ Չիլիի դեմ առաջին հանդիպումը (2:1)։
«Գերազանց հաղթանակ էր։ Նման մրցաշարերում միշտ կարևոր է հաղթանակով սկսելը։ Հույս ունեմ շարք վերադառնալ հնարավորինս շուտ, որ օգնեմ հավաքականին։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար»,-գրել է Մեսսին իր Facebook-յան էջում։
Ավելի վաղ արգենտինացիների գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հույս էր հայտնել, որ Մեսսին կկարողանա դաշտ դուրս գալ Պանամայի հավաքականի դեմ հունիսի 11-ին կայանալիք խաղում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում