Վաշինգտոնի եւ Լոնդոնի առանձնահատուկ հարաբերությունները կպահպանվեն. Օբամա
24/06/2016 19:03
Նմանատիպ
ԱՄՆ-ը հարգանքով է վերաբերվում Մեծ Բրիտանիայի բնակիչների կատարած ընտրությանը, երկրները կպահպանեն իրենց հարաբերությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հայտարարության մեջ, որը հունիսի 24-ին տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Միացյալ Թագավորության ժողովուրդն արտահայտեց իր կարծիքը, մենք հարգում ենք նրանց որոշումը: Միացյալ Նահանգների եւ Միացյալ Թագավորության առանձնահատուկ հարաբերությունները կպահպանվեն»,- ասել է պետության ղեկավարը, հավելելով, որ դա վերաբերում է նաեւ ԱՄՆ-ի եւ Եվրամիության համագործակցությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում