Պաշտոնական․ Վերմալենը տեղափոխվեց «Ռոմա»
08/08/2016 21:14
Նմանատիպ
«Բարսելոնայի» պաշտպան Թոմաս Վերմալենը կարիերան շարունակելու է «Ռոմայում»։ Հռոմեական ակումբը մեկ մրցաշրջանով վարձակալել է ֆուտբոլիստի տրանսֆերը՝ հետագայում այն գնելու առաջնահերթ իրավունքով։
Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ «Ռոման» Վերմալենի տրանսֆերը կկարողանա գնել 10 մլն եվրոյով։
30-ամյա Թոմաս Վերմալենը «Բարսելոնա» էր տեղափոխվել «Արսենալից»՝ 2014 թվականին։ Կատալոնական ակումբում նա մասնակցել է ընդամենը 21 խաղի, դարձել է 1 գոլի հեղինակ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում