Պաշտոնական․ Դանթեն տեղափոխվեց «Նիցա»

Մեկ մրցաշրջան «Վոլֆսբուրգում» հանդես գալուց հետո Դանթեն տեղափոխվեց Ֆրանսիայի առաջնություն։ Բրազիլացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Նիցայի» հետ, գործարքի մանրամասները չեն հաղորդվում։

«Չնայած «Վոլֆսբուրգում» մեկ տարի եմ խաղացել՝ այստեղ հիանալի ժամանակ եմ անցկացրել, լավ ընկերներ եմ գտել։ Ցանկանում եմ ամեն ինչի համար շնորհակալություն հայտնել «Վոլֆսբուրգում» և արդեն նախկին թիմակիցներիս հաջողություն մաղթել»,-Դանթեի խոսքը մեջբերել է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։

Հավելենք, որ Դանթեն արդեն այս շաբաթ կարող է նշել նորամուտը «Նիցայում»․ Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրում «Նիցան» խաղալու է «Լիլի» հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում