Բունդեսլիգա․ «Բորուսսիան» մեկնարկեց հաղթանակով, այլ արդյունքներ (տեսանյութ)
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիան» հաղթանակով մեկնարկեց Բունդեսլիգայի 2016-17թթ․ խաղաշրջանում։
Մեկնարկային խաղում Թոմաս Տուխելի թիմը 2։1 հաշվով առավելության հասավ «Մայնցի» նկատմամբ․ դորտմունդցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, իսկ «Մայնցից» հաշիվը կրճատեց Յոշինարի Մուտոն։
Զուգահեռաբար ընթացող խաղերում «Այնտրախտը» նվազագույն հաշվով հաղթել է «Շալկեին», «Քյոլնը» 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Դարմշտադի» դարպասը, «Վոլֆսբուրգը»՝ «Աուգսբուրգի», իսկ «Համբուրգը» և «Ինգոլշտադը» ոչ-ոքի են խաղացել՝ 1։1:
Բունդեսլիգա, առաջին տուր
«Բորուսսիա Դորտմունդ» – «Մայնց»՝ 2։1
Գոլը՝ Օբամեյանգ 17՛, 89՛ / 11-մետրանոց – Մուտո 90+2՛
«Այնտրախտ» – «Շալկե»՝ 1։0
Գոլը՝ Ալեքսանդր Մեյեր 13՛
Հեռացում՝ Հեկտոր 79՛
«Աուգսբուրգ» – «Վոլֆսբուրգ»՝ 0։2
Գոլը՝ Դանիել Դիդավի 35՛, Ռիկարդո Ռոդրիգես 89՛
«Քյոլն» – «Դարմշտադ»՝ 2։0
Գոլերը՝ Մարսել Ռիսե 11՛, Անտոնի Մոդեստե 61՛
«Համբուրգ» – «Ինգոլշտադ»՝ 1։1
Գոլերը՝ Բոբի Վուդ 30՛ – Լուկաս Հինտերզեր 79՛