Ռոուչ․ Ցանկանում եմ՝ Պակյաոն փակի Մեյվեզերի բերանը
09/09/2016 16:49
Նմանատիպ
Հայտնի մարզիչ Ֆրեդի Ռոուչը ցանկանում է, որ իր հետ համագործակցող Մեննի Պակյաոն ռևանշ-մենամարտ անցկացնի Ֆլոյդ Մեյվեզերի հետ։ Հիշեցնենք, որ մայիսին կայացած մենամարտում հաղթեց Մեյվեզերը, ինչից հետո երկու բռնցքամարտիկները հայտարարեցին կարիերան ավարտելու մասին, սակայն Պակյաոն վերջերս մտափոխվեց։
-Կարծում եմ՝ Մեննին դեռ շատ անելիքներ ունի։ Ես իսկապես շատ եմ ցանկանում, որ Մեննին մենամարտի Մեյվեզերի հետ և փակի նրա բերանը։ Համոզված եմ՝ երկրորդ անգամ մենք շատ ավելի լավ մենամարտ կանցկացնենք։ Գիտեմ՝ Մեննին կարող է հաղթել նրան,-Ռոուչի խոսքը մեջբերված է «Boxing Scene»-ից։
Հավելենք, որ Պակյաոյի առաջիկա մենամարտը կայանալու է նոյեմբերի 5-ին, Լաս-Վեգասում, մրցակիցը WBO վարկածով չեմպիոն Ջեսսի Վարգասն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում