Մեյվեզեր․ Պակյաոն շատ արագաշարժ է
16/10/2016 18:11
Նմանատիպ
Նախկին բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը, ով 12 անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը, գովասանքով է խոսել Մեննի Պակյաոյի մասին։
-Մեննին լավագույններից է այն բռնցքամարտիկների ցանկում, ում հետ կարիերայիս ընթացքում մենամարտել եմ։ Նրա գլխավոր զենքը շարժումներն են, նա շատ արագաշարժ է։ Սպառնալիքը զգում ես նրա ոտքերի շարժումներից և թեքված դիրքից հարվածներից,-ասել է Մեյվեզերը։
Հիշեցնենք, որ այս բռնցքամարտիկների մենամարտում Ֆլոյդ Մեյվեզերը հաղթել է մրցավարական որոշմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում