Որ դեպքում Մարեյն առաջիկա 2 մրցաշարերից հետո կդառնա աշխարհի առաջին թենիսիստ
17/10/2016 11:25
Նմանատիպ
Բրիտանացի Էնդի Մարեյը մինչև Լոնդոնում կայանալիք տարվա Ամփոփիչ մրցաշարը կարող է գլխավորել ATP-ի վարկանիշային աղյուսակը:
Նովակ Ջոկովիչին շրջանցելու համար 29-ամյա թենիսիստին հարկավոր է հաղթել Վիենայում կայանալիք մրցաշարում և Փարիզի Մասթերսում: Ընդ որում Ջոկովիչը Փարիզում չպետք է հասնի եզրափակիչ:
Ներկայումս սերբն ունի 12 900 վարկանիշային միավոր, իսկ բրիտանացին՝ 10 485:
Հետևեք մեզ նաև Telegram-ում