Չեմպիոնների լիգա․ երրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչման թեկնածուները
Նմանատիպ
ՈՒԵՖԱ-ն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի լավագույն խաղացողի կոչմանը։
Թեկնածուների թվում են՝
Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 3 գոլ և 1 գոլային փոխանցում «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում։
Մեսութ Օզիլ («Արսենալ») – 3 գոլ և 1 գոլային փոխանցում «Լուդոգորեցի» հետ խաղում։
Անխել դի Մարիա («Պարի Սեն Ժերմեն») – 1 գոլ «Բազելի» հետ խաղում։
Յանիկ Ֆերեյրա Կարասկո («Ատլետիկո») – 1 հաղթական գոլի հեղինակ «Ռոստովի» հետ խաղում։
Ջանլուիջի Բուֆֆոն («Յուվենտուս») – Հետ մղած 11-մետրանոց հարված «Լիոնի» հետ խաղում։
Ռիյադ Մարեզ («Լեսթեր Սիթի») – 1 գոլ «Կոպենհագենի» հետ խաղում։
Պյեր-Էմերիկ Օբամեյանգ («Բորուսսիա Դորտմունդ») – 1 գոլ «Սպորտինգի» հետ խաղում։
Սամիր Նասրի («Սևիլյա») – 1 գոլ Զագրեբի «Դինամոյի» հետ խաղում։
Լավագույն ֆուտբոլիստի քվեարկությանը կարող եք մասնակցել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում, այս հղմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում