Ռաուլ․ Ռամոսին ուղղված քննադատությունները ցավ են պատճառում
26/10/2016 20:52
Նմանատիպ
«Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլը կարծում է, որ մադրիդյան թիմի ավագ Սերխիո Ռամոսն արժանի չէ քննադատությունների։ Ընթացիկ մրցաշրջանում իսպանացի պաշտպանն այնքան էլ վստահ խաղ չի ցուցադրում, ինչի արդյունքում պարբերաբար քննադատությունների է արժանանում երկրպագուների և լրատվամիջոցների կողմից։
-Ռամոսը հիանալի անձնավորություն է։ Նրա մեջ կա մեր ակումբի գենը։ «Ռեալի» երկրպագուների՝ Սերխիոյին ուղղված քննադատությունները ցավ են պատճառում։ Մյուս կողմից քննադատությունները բարձրացնում են ֆուտբոլիստի մոտիվացիան։ Այնպես որ՝ Ռամոսը կարող է օգուտ քաղել դրանցից և բոլորին ցույց տալ, թե ինչպիսինն է իրականում։ Ես այս հարցում կասկածներ չունեմ,- Ռաուլի խոսքը մեջբերել է «Cadena Ser»-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում