Լոնդոնյան դերբիում հաղթող չեղավ (տեսանյութ)
Նմանատիպ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էմիրեյթսում»․ մրցաշարային աղյուսակի առաջատարներից «Արսենալը» հյուրընկալեց «Տոտենհեմին»։
Առաջին կեսում «զինագործներն» ունեին որոշակի առավելություն և կարողացան ընդմիջման գնալ հաղթողի կարգավիճակում։ 42-րդ րոպեին Մեսութ Օզիլի՝ մրցակցի տուգանային հրապարակ կատարած փոխանցումից հետո Կևին Վիմմերն առաջինը հասավ գնդակին և դարձավ ինքնագոլի հեղինակ։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում Լորան Կոսյելինին սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Դեմբելեի նկատմամբ, և գլխավոր մրցավար Մարկ Կլատենբուրգը նշանակեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց երկարատև դադարից հետո խաղադաշտ վերադարձած Հարի Քեյնը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չարձանագրվեցին։ Այժմ «Արսենալն» ունի 24 միավոր և «Մանչեսթեր Սիթիի» հետ կիսում է մրցաշարային աղյուսակի 2-3-րդ հորիզոնականները, իսկ «Տոտենհեմը» 21 միավորով 5-րդ տեղում է։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր
«Արսենալ» – «Տոտենհեմ»՝ 1։1
Գոլերը՝ Վիմմեր 42՛ / ինքնագոլ – Քեյն 51՛ / 11-մետրանոց