2016-17թթ․ «Տոտենհեմը»՝ Անգլիայի միակ անպարտելի թիմ
13/11/2016 21:50
Նմանատիպ
Այս հանգստյան օրերից առաջ Անգլիայում կար ընդամենը երկու պրոֆեսիոնալ թիմ, որը 2016-17թթ․ մրցաշրջանում պարտություն չէր կրել՝ «Տոտենհեմը» և «Կարլայլ Յունայթեդը»։
Անգլիայի Երկրորդ լիգայի 16-րդ տուրում «Կարլայլը» 0։2 հաշվով պարտվեց «Նյուպորտ Քաունթիին»։ Արդյունքում Մաուրիսիո Պոչետինոյի թիմն Անգլիայում դարձավ միակը, որն ընթացիկ մրցաշրջանում չի պարտվել։
Չնայած անպարտելի շարքին՝ Պրեմիեր լիգայում «Տոտենհեմը» 5 հաղթանակ է տոնել, 11-րդ տուրից հետո ունի 21 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը՝ առաջատար «Լիվերպուլին» զիջելով 5 միավորով։
Հավելենք, որ Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալելու է «Վեսթ Հեմին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում