«Միլանը» կամային հաղթանակ տոնեց հետնապահի նկատմամբ (տեսանյութ)
04/12/2016 17:30
Նմանատիպ
Իտալիայի առաջնության 15-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տոնեց «Կրոտոնեի» նկատմամբ։
Հանդիպման 26-րդ րոպեին Դիեգո Ֆալչինելին առաջ մղեց հյուրերին։ Խաղակեսի վերջնամասում Մարիո Պաշալիչը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ հաղթական գոլը 86-րդ րոպեին խփեց Ջանլուկա Լապադուլան։
Այս հաղթանակից հետո «Միլանն» ունի 32 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Կրոտոնեն» մնաց 6 միավորով՝ վերջին տեղում։
Իտալիայի առաջնություն, 15-րդ տուր
«Միլան» – «Կրոտոնե»՝ 2։1
Գոլերը՝ Պաշալիչ 41՛, Լապադուլա 86՛ – Ֆալչինելի 26՛
Չիրացրած 11-մետրանոց՝ Նյանգ 53՛