Լեւոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց «London Chess Classic»-ում (կատարված քայլերը)
10/12/2016 13:28
Նմանատիպ
Հայկական շախմատի առաջին համար Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել «London Chess Classic» մրցաշարում: Առաջին տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել անգլիացի Մայքլ Ադամսի նկատմամբ։
Առաջին տուրում հաղթանակներ են տոնել նաև Վլադիմիր Կրամնիկն ու Ուեսլի Սոն: Նրանք, համապատասխանաբար, հաղթել են Վեսելին Թոփալովին և Հիկարու Նակամուրային:
Մաքսիմ Վաշիե-Լարգավ – Անիշ Գիրի և Ֆաբիանո Կարուանա- Վիշվանաթան Անանդ պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքներով:
Այսօր կայանալիք երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցն է Վլադիմիր Կրամնիկը: Տուրի մյուս զույգերն են՝ Թոփալով-Կարուանա, Անանդ-Վաշիե-Լագրավ, Գիրի-Նակամուրա, Ուեսլի Սո-Ադամս:
Պարտիաների մեկնարկը Երեւանի ժամանակով 20:00-ին
Հետևեք մեզ նաև Telegram-ում