Ջոշուա․ Կլիչկոյին հաղթելու շնորհիվ լեգենդար մարզիկ կդառնամ
14/12/2016 23:38
Նմանատիպ
IBF վարկածով ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուան կարծում է՝ Վլադիմիր Կլիչկոյի նկատմամբ հաղթանակն իրեն լեգենդար մարզիկ կդարձնի։ Բռնցքամարտիկները մենամարտելու են 2017 թվականի ապրիլի 29-ին, Լոնդոնում։
-Կլիչկոյին նոկաուտի ենթարկելը հիանալի կլինի, սակայն ես ցանկանում եմ հաղթել ցանկացած ճանապարհով։ Այդ մենամարտը, մեկ երեկոն ինձ կարող է դարձնել լեգենդար մարզիկ։ Դա կլինի լեգենդար գործունեության սկիզբը,- Ջոշուայի խոսքը մեջբերել է «World Boxing News»-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում